9 Հուլիսի, 2024
Հուլիսի 9-ին` ժամը 12։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ  Ա․ Գ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել 13։03-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 

 

Լրահոս