27 Սեպտեմբերի, 2024

Իմ արժանապատվությունն էլ է խոցված, ձեր արժանապատվությունն էլ․ որևէ գիտակից մարդ այս երկրում արժանապատիվ չի կարող ապրել ու չի էլ ապրելու՝ անընդատ կորուստներ են լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը։

«Գնացել գիրքը խտտել է՝ ուրախ ժպտալով նկարվել։ Ասում է՝ էթնիկ զտում, ցեղասպանություն չկա, բա էս հազարավոր զոհերն ինչի՞ մասին են, որ էթնիկ զտում, ցեղասպանություն չկա, բա էդ ինչի՞ հետևանք է։ Ասում են՝ Հռոմի ստատուտ ենք ընդունելու, պատասխանատվության ենք կանչելու, բա հիմա ի՞նչ են անելու։ Ամեն օր ձեռ են առնում մեզ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ ինքը չի կարողանում արժանապատիվ ապրել իր երկրում։

Լրահոս