27 Սեպտեմբերի, 2024
Սայաթ Շիրինյանը գրել է․

«Իմ գրառման տակ տարաբնույթ մեկնաբանություն անողներին պատասխանը մեկն է՝
այլընտրանք ունե՞ք։

Ինձանից ինչպիսի՞ կոչ էիք սպասում, հիասթափեցնո՞ղ, սպասում էիք, որ ասեմ արդեն հոգնել եմ, որ էլ չեմ ուզում պայքարե՞լ։

Մեկ անգամ ևս կրկնում եմ, եղել եմ կամ ու կլինեմ այնտեղ, որտեղ կա պայքար այս թրքահպատակների դեմ։

Սրբազանը մեծ, շատ մեծ պատասխանատվություն է վերցրել իր ուսերին, Սրբազանը մեծ, շատ մեծ նվիրումով լծվել է հայրենիքը ազատագրելու գործին։

Սրբազանը, ընդգծված ազգային մտածողությամբ օժտված անհատ է, ով իր անցած փառահեղ ճանապարհը դրել է զոհասեղանին մեր համար, այո մեր՝ բոլորիս համար։

Սրբազանին բոլոր կողմերից քարկոծում են, շատերը փախան կողքից, շատերը «զադնի» դրեցին։

Հիմա դուք ուզում եք, որ ես ոմանց նման դավաճանեմ իմ սկզբունքներին։

Ոչ ու դարձյալ ոչ։

Ես հաստատակամ մարդ եմ ու իմ կոչը ուղղված է իմ տեսակի մարդկանց։

Իսկ ովքեր ուզում են հանցավոր անտարբերություն դրսևորել, Աստված ձեզ հետ։

Հեռու մնացեք Ազգային Ազատագրական պայքարից ու նրա առաջնորդից։

Իմ ակնկալիքը մեկն է՝ արժանապատիվ կյանք»։

Լրահոս