27 Սեպտեմբերի, 2024

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը

Օրացույցի վրա կարմիրով նշվում են տոնական ու հանգստի օրերը։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում կարմիրով ներկվել են մեր հողերը, իսկ օրացույցում կարմիրը փոխարինվել է սևով։ Գրեթե բոլոր օրերը դարձել են սգո օրեր։

4 տարի առաջ այս օրը սկսեց պատերազմը, որը բերեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա քայլերից օգտվեցին Թուրքիան ու Ադրբեջանը՝ անցնելով հարձակման։

4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ոտանավոր էր արտասանում ու մեղադրում Թուրքիային՝ հայերի նոր ցեղասպանությունն իրականացնելու մտադրության համար։ Հիմա նա հեծանիվ է քշում ու հրճվում Էրդողանին տեսնելիս։

Փաշինյանը հրճվում է, քանզի Էրդողանին է պարտական իր կյանքով ու աթոռով։ Էրդողանը կյանք ու աթոռ է նվիրել Փաշինյանին՝ փոխարենը ստանալով Արցախն ու Հայաստանի ապագան կանխորոշելու իրավունքը։ Դատելով ամենից՝ Էրդողանը, պատկերավոր ասած, Փաշինյանի ձեռքից վերցրել է նրա անձնագիրը և շահագործում է թրաֆիկինգի ենթարկվածների պես, որոնցից անձնագրերը Թուրքիայում վերցնում են՝ պոռնոստրկության մատնելուց առաջ։

2020–ի սեպտեմբերի 27–ը չէր լինի, եթե 2018–ի մայիսի 9-ին Նիկոլը չսկսեր բանակցությունների տապալման գործընթացը։ Տապալմանը հետևեցին տավուշյան ու ստեփանակերտյան սադրանքները։ Հետո ունեցանք դավաճանությունների, հիմարությունների, ուրացումների, ստորությունների, խայտառակությունների շարք։

Հիմա Փաշինյանը նոր «սեպտեմբերի 27» է բերում Հայաստանի գլխին՝ «խաղաղասիրության» անվան տակ։ Վարվում է բաց քաղաքականություն․ Նիկոլը Թուրքիայի գրպանում է և Էրդողանի գրկում։

Մեր ընտրությունը մեծ չէ։ Անձնագիրն Էրդողանին հանձնած Նիկոլը Հայաստանը տանում է դեպի «թուրքական տուն»՝ արյունով ու ավերածություններով լեցուն։ Սրա այլընտրանքը Հայաստանի անկախության, անվտանգության համար պայքարն է, որի շրջանակներում է հնարավոր իրական խաղաղություն և իրական զարգացում։ Մայր Հայաստանը բոլորիս ջանքերի կարիքն ունի»։

Լրահոս