Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը և Օպերատիվ-հետախուզական և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Աբրահամյանը։
Հանդիպման ընթացքում բացման և փակման ելույթներով հանդես է եկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը։
Պատվիրակության անդամները երկկողմ հանդիպումներ են ունեցել մի քանի երկրների ոստիկանությունների պատվիրակությունների հետ։
Նրանք մասնակցել են պանելային քննարկումների, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առցանց խարդախությունների, ինչպես նաև կիբեռհարձակումների և ապատեղեկատվության ազդեցության վերաբերյալ հարցերին։
Ներկայացվել է ազգային մոտեցումների լավագույն փորձը, քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերները։