27 Սեպտեմբերի, 2024

ԱՄՆ այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է հանդիպել երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ վերջինիս նստավայրում:

Այս մասին գրում է Time ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։

Սակայն ուկրաինական կողմը հրաժարվել է այս մտքից, որպեսզի Զելենսկու գործողությունները չդիտարկվեն որպես աջակցություն Թրամփին նախընտրական քարոզարշավի ժամանակ, ասել են հրատարակության զրուցակիցները։ Փոխարենը քննարկվել է չեզոք տարածքում հանդիպման հնարավորությունը, օրինակ՝ առաջարկվել է համատեղ հարցազրույց անցկացնել հեռուստաալիքներից մեկով։

Բայց դրա շուրջ բանակցությունները խափանվեցին այն բանից հետո, երբ Զելենսկին այցելեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:

«Կարծես Թրամփը վիրավորված է եղել», – Time-ին ասել է աղբյուրը:

Հավելենք, որ ուղևորության ընթացքում Զելենսկին մի քանի անգամ հանդիպել է Բայդենի հետ։

Լրահոս