4 Հոկտեմբերի, 2024

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, հայտնաբերել են Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Կարեն Մ․-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը առևանգել են սեպտեմբերի 28-ին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները հերթական օպերատիվ տեղեկություն են ստանում, որ հնարավոր է նշված ավտոմեքենան Գառնու ձորից ուղղություն է վերցրել Արարատի մարզի Սուրենավան կամ Գոռավան գյուղեր։ Օպերատիվ խմբերը մեկնում են նշված գյուղեր ու պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է։

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան մասամբ ձևափոխված հայտնաբերում է Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրի Արարատյան 1 հասցեում՝ թաքցրած։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ բաժնի պետ Հ․ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռ․ Մուրադյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է հրավիրվում նաև տուժող Կարեն Մ․-ն, ով անմիջապես ճանաչում է, որ նշված «ԿամԱԶ»-ը պատկանում է իրեն, նույնիսկ հայտնում է, թե ավտոմեքենայում ինչ ապրանքներ կան և երբ քննչական գործողությունների ժամանակ բացում են խցիկը, այնտեղ հայտնաբերում են Կարենի Մ․-ի թվարկած ապրանքները։

Լրահոս