9 Հոկտեմբերի, 2024
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Եթե ՀՀ-ն ղեկավար ունենար,Ալիեւի «աչքը կմտցներ» Արցախում Մեծ Հայրենականի հայ հերոսների հուշարձանների անարգումը։
Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։
Մասնակիցների ճնշող մեծամասնությունը անդրադրձավ նաեւ Մեծ Հայրենականի հաղթանակի 80-ամյակի շրջանակներում իրենց ժողովուրդների դերին։
Ալիեւն իր ելույթում խոսեց Սովետական Ադրբեջանի ներկայացուցիչների ու Բաքվի նավթի ներդդման մասին Մեծ Հաղթանակի կերրտման գործում։
Այնպիսի տպավորություն էր,որ ոչ թե Ժուկովն ու Ռոկոսովսկին են հաղթանակի մարշալները,այլ՝ Բաքվի նավթը։
Փաշինյանն իր ելույթում ընդհանրապես չանդրադարձավ հայ ժողովրդի ծանրակշիռ ներդրմանը Մեծ Հայրենականի հաղթանակի հասնելու մեջ։
Կար տպավորություն,որ նա որեւէ կապ չունի ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովի,ԽՍՀՄ մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյանի,Համազասպ Բաբաջանյանի,Արմենակ Խամփերյանցի ու 114 ԽՍՀՄ հերոսների ,ինչպես նաեւ Արցախի ու հարակից շրջանների 30 հայ ԽՍՀՄ հերոսների հետ։
Փաշինյանը անգամ չհիշատակեց հայոց փառապանծ Թամանյան դիվիզիայի հաղթական ուղին՝ հրամանատար Նվեր Սաֆարյան,որը Բեռլինը գրավելուց հետո ռեյխստագի պատերի մոտ պարեց հայոց հաղթական քոչարին։
Նա անգամ չխոսեց ԽՍՀՄ ղեկավարներից մեկի՝ Անաստաս Միկոյանի եւ նրա եղբայր ՝ՄԻԳ կործանիչի հեղինակ Արտեմ Միկոյանի ծանրակշիռ ծառայության մասին։
Նա բառ անգամ չասեց աշխարհահռչակ հայ արեւելագետ,Էրմիտաժի տնօրեն ,Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու մասին,ով Նյուրնբերգի դատավարության ժամանակ ԽՍՀՄ կողմից պաշտոնական վկայի կարգավիճակ ուներ։
Եթե Մոսկվայում ՀՀ-ն ներկայացված լիներ բանիմաց ու պետականամետ ղեկավսրով,ապա նա պետք է Ալիեւի «աչքը մտցներ» Ադրբեջանի վայրագությունները Մեծ Հայրենականի հայ հերոսների հիշատակի նկատմամբ։
Իսկ Ադրբեջանի վանդալիզմը ֆաշիզմին հաղթած հայ հերոսների նկատմամբ ակնհայտ է։
Արցախի օկուպացիայից հետո Շուշիում ադրբեջանցիները պայթեցրեցին ԽՍՀՄ կրկնակի հերոս ,Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։
Ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են մարշալներ Բաղրամյանի,Բաբաջանյանի ու Խանփերյանցի հուշարձանները։
Նման ֆաշիստական գործելաոճ Ադրբեջանում ցուցաբերել են նաեւ Արցախյան առաջին պատերազմից հետո,երբ Ադրբեջանում ոչնչացվեցին Մեծ Հայրենականի փառահեղ հերոս-հայորդիների հուշարձանները։
Այս ամենի նասին Փաշինյանը լռեց…
Ինչու՞…
Քանի որ նրան խորթ են թե ԽՍՀՄ հայ հերոսները,թե Բաքվի բանտում այսօր գտնվող Արցախի հերոսները»։

Լրահոս