9 Հոկտեմբերի, 2024

Ո՛չ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ էլ ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը խաղաղություն չեն ցանկանում, քանի որ երկուսն էլ կարծում են, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում:

Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ պատմելով երկու երկրների ղեկավարների հետ ունեցած հանդիպումների մասին։

«Երկու առաջնորդները համոզված են, որ ժամանակն իրենց օգտին է։ Երկուսն էլ։ Այդ իսկ պատճառով նրանք չեն ցանկանում գնալ ոչ մի փոխզիջման կամ խաղաղության։ Սա իմ տպավորությունն է: Նրանք ուզում են պայքարել: Ինչը վատ է Եվրոպայի համար։ Ես հիմա չեմ կենտրոնանում այն ​​բանի վրա, թե ինչն է լավ Ուկրաինայի կամ Ռուսաստանի համար, ես խոսում եմ եվրոպական տեսանկյունից»,- ասել է Օրբանը։

Լրահոս