ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում կանոնակարգերի պատճառով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները նստած են եղել միմյանց կողքին։
Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմական գիտությունների դոկտոր, Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքականության փորձագետ Նիյազի Նիյազովը։
Փորձագետի կարծիքով՝ երկու առաջնորդների միմյանց կողքին նստելը, հավանաբար, կապված է ռուսերեն այբուբենի առումով երկրների կարգի հետ։
«Նախ հերթականությամբ գալիս է Ադրբեջանը, հետո Հայաստանը։ Այս առումով հատուկ քաղաքականություն չկա»,- ասել է Նիյազովը։
Ընդգծենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին կողք կողքի են նստեցրել՝ կապված երկու երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացների հետ: