11 Հոկտեմբերի, 2024

Օկուպացված Արցախի Բերձորի շրջանում շուրջ 3200 մարդ է բնակեցրել Ադրբեջանը։ Նրանցից 2100-ը բնակություն են հաստատել Բերձոր քաղաքում, 1100-ը՝ Սուս և Աղավնո գյուղերում։

Այս մասին հայտարարել է Բերձորի շրջանում այսպես կոչված Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը։

Նա նշել է, որ 2025–2026 թվականներին Սուս  գյուղում նախատեսվում է բնակեցնել 91 ընտանիք։

Մեսիմ Մամեդովի խոսքով` առաջիկա տարիներին նախատեսվում է ավելի ընդլայնել շինարարական աշխատանքները:

Լրահոս