15 Հոկտեմբերի, 2024
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադարձել է այսօր ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպին․
«ԱԺ-ում քպ-ական բարքերի հրավառություն էր այսօր․ ամենաթողության, ցինիզմի, պետական, մարդկային և բարոյական ինստիտուտների վախճանը հաստատող, ուսադիրների և մանդատի պատիվը՝ գետնաքարշ դարձնող․․․
Եվ այս ամենը պառլամենտական երկրի գլխավոր հարթակում, անթաքույց և անսքող․․․
Գլորվելդ հատակ չունի․ ԵՐԿԻ՜Ր․․․
Ու սնափառության պանթեոնից ՄԵԿ-ը հայտարարում է ՛՛ էս երկրի երեսին մեկը չկա, ով կկարողանա․․․”
Զարթնիր՜, տե՜ս, թե ովքե՞ր են տերերդ, ԵՐԿԻՐ!!!!»,- գրել է պատգամավորը։

Լրահոս