15 Հոկտեմբերի, 2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը, որը պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվել է։ Հայտնում են լրատվամիջոցները։

Ենթադրվում էր, որ այս նիստին պետք է քննարկվեր Արդարադատության նախարարի թեկնածուի հարցը։ Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը ավելի վաղ մերժել էր ՔՊ-ական Արփի Դավոյանի թեկնածությունը՝  Արդարադատության նախարարի պաշտոնում։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում սկանդալային վիճաբանություն է տեղի ունեցել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։

Լրահոս