7 Նոյեմբերի, 2024
Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի մինչև 14 եւ 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչները ավարտից 3 խաղափուլ առաջ ունեն հետեւյալ արդյունքները:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով 8 հնարավորից ունի 6 միավոր և բաժանում է 3-9-րդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով ունի 5.5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4.5 միավոր:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 3.5 միավոր:

9-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 7-ին՝ Երեւանի ժամանակով 22:00-ին:

Լրահոս