«2018-ին, խաբելով շատերին, մարդկանց մեջ արդարության վերականգնման նշույլ կարողացան արթնացնել ու ստորաբար օգտագործելով` ստանձնեցին իշխանությունը և հենց այդ նույն մարդկանց, ում օգտագործել էին` հասցրեցին հուսահատության, հուսալքության ու ծայրահեղ աղքատության։
Այսօր ցավով լսեցի, որ հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկն է հեռացել կյանքից, թող Աստված խաղաղություն տա նրա անհանգիստ ու խռոված հոգուն։
Բարեկամության մետրոյի անցումում հանդիպեցինք Լեյլա տատիկին, ով խռոված էր` ամբողջովին գիտակցում էր, որ օգտագործվել է ու նվաստացվել, նրա հասանելիք թոշակն անգամ չէին տալիս թավշե «հեղափոխականները»»: