Անուշ Պողոսյանը գրում է.
«ՍՏԵԼԸ ՆՈՐԱՁև Է
2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում , երբ քննարկվում էր գյուղական ամբուլատորիաների անտրաբանական օպտիմալացման ծրագիրը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը շատ վստահ պատմում էր, որ ինքը աշխատել է ՌԴ-ում որպես ընտանեկան բժիշկ և մասնակից է եղել մի շարք նմանատիպ բարեփոխումների : Փոխնախարարը հեգնում էր փորձառու մասնագետներին, որ ինքը բոլորից լավ է տրիապետում , քանի որ աշխատել է որպես ընտանեկան բժիշկ:
Եվ ահա ուսումնասիրում եմ Արտակ Ջումայանի ինքնակենսագրականը, որը նախարարության պաշտոնական կայքում է, Արտակ Ջումայանը մասնագիտությամբ թերապևտ է, աշխատել է բացառապես մոսկովյան մի քանի պոլիկլինիկաներում և ախտորոշիչ կենտրոններում որպես թերապևտ կամ ծառայության ղեկավար, ընդ որում հաճախ միաժամանակ մի քանի աշխատատեղ է ունեցել: Նրա աշխատանքայն գործունեությունը աղերս չի ունեցել գյուղական ընտանեկան բժշկության հետ, որի մասին արհեստավարժ «ստում էր» փոխնախարարը:
Ի դեպ, ՌԴ-ում նոր է ձևավորվում և ծավալվում ընտանեկան բժշկի ինստիտուտը: Բայց ուշագրավ է այն հանգամանքը, որ նա 2000 թվականից մինչև 2018 թվականները եղել է ՌԴ-ում, սակայն անհասկանալի է, թէ ինչպես նա ունի ՀՀ ԶՈւ պահեստազորի սպայի, լեյտենանտի կոչում:
Հ.Գ. Տաղանդավոր մարդկանց ճանաչենք դեմքով…»: