Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում դեկտեմբերի 20-22-ը տեղի ունեցավ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ ամենամյա մրցաշարը։
ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի բարձր հովանու ներքո այս տարի մրցաշարը անցկացվեց հոբելյանական 10-րդ անգամ։
Մրցմանը մասնակցեցին հետևյալ կազմակերպությունների սաները․
- Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց,
- Գյումրու հրաձգության մարզադպրոց,
- Վանաձորի թիմ։
Մրցմանը 575 միավոր արդյունքով ՀՀ և աշխարհի ռեկորդը կրկնեց վազող թիրախ մրցաձևի մարզուհի Լիլիթ Մկրտչյանը։
ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը ամփոփելով տարին դրամական մրցանակներ հանձնեց վազող թիրախ մրցաձևի մարզիկներ՝ Գոռ Խաչատրյանին,Հովհաննես Մարգարյանին,Լիլիթ Մկրտչյանին,Գոհար Հարությունյանին,Անահիտ Սարգսյանին և Աիդա Ազատյանին։
ՀՀՖ մարզչական խումբը մրցման ուժեղագույն հռչակեց Գյումրու մարզադպրոցի վազող թիրախ մրցաձևի թիմը։ Գավաթը և դրամական պարգևը ստացավ Գյումրու մարզադպրոցի տնօրեն Արամ Խլղաթյանը։
- Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղամարդկանց պայքար
1-ին տեղ՝ Դավիթ Խաչատրյան
2-րդ ՝ Հրաչ Բաբայան
3-րդ՝ Միհրան Գաբրիելյան
- Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, կանանց պայքար
1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան
2-րդ՝ Միլենա Միասարյան
3-րդ՝ Սեդա Գաբրիելյան
- Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, տղամարդկանց պայքար
1-ին տեղ՝ Գևորգ Մելքոնյան
2-րդ՝ Բենիկ Խլղաթյան
3-րդ՝ Գրիգոր Պողոսյան
- Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, կանանց պայքար
1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան
2-րդ՝ Նարե Գաբրիելյան
3-րդ՝ Գոհար Հարությունյան
- Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղամարդկանց պայքար
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան
2-րդ՝ Հայկ Մինասյան
3-րդ՝ Հովհաննես Մարգարյան
- Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, կանանց պայքար
1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան
2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան
3-րդ՝ Անահիտ Սարգսյան
- Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղամարդկանց պայքար
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան
2-րդ՝ Հովհաննես Մարգարյան
3-րդ՝ Հայկ Մինասյան
- Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, կանանց պայքար
1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան
2-րդ՝ Անահիտ Սարգսյան
3-րդ՝ Արուսյակ Գրիգորյան