«Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես:
Չեն գալու՝ ոչ թե, որ ասելիք չունեն, այլ, որ բոլորովին իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ, ով երկիրը հասցրել է ստորացուցիչ կապիտուլյացիայի:
Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են իրենց թույլ տալ ու բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ:
Լավ կանես՝ անօգուտ շոուներ սարքելու փոխարեն, Հայաստանի հարավին սպառնացող նոր ռազմական ագրեսիայի մասին մտածես, ոչ թե բանավեճերի:
Եվ առհասարակ, ի՞նչ բանավեճ՝ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ»: