24 Հունվարի, 2025

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկությունն էր ստացվել, որ երեկ՝ հունվարի 23-ին, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, կատարում է «դրիֆտ», ինչը վտանգավոր իրավիճակներ է ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հուվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն ու նույն գնդի հետախուզական հատուկ խմբի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ պարզում են խուլիգանություն կատարած «BMW»-ի վարորդի ինքնությունը ու կարճ ժամանակում հայտնաբերում են նրան և «BMW»-ով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանություն համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով «դրիֆտ» կատարողը 29-ամյա Նարեկ Հովհաննիսյանն է, ավտոմեքենան էլ տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս