Տավուշից տեղեկություններ էին ստացվել, որ երեկ սակրավոր է վիրավորվել։ Տեղեկությունը ճշտելու համար Aysor.am-ը դիմեց ՊՆ մամուլի խոսնակին։ Սակայն Արամ Թորոսյանը լուրը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց։ Նա սահմանափակվեց հետևյալ պատասխանով.
«Պաշտպանության նախարարությունն ունի իր տեղեկատվական քաղաքականությունը և սոցիալական ցանցի որևէ գրառման կամ հրապարակման արձագանքում է ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության»։
Մինչդեռ ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում թեև սահմանազատման-սահմանագծման գործընթացն ակտիվ փուլ չի մտել, այնուամենայնիվ, որոշակի աշխատանքներ տարվում են։
«Տավուշի մարզից փոխանցել են, որ Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Ավելին, երեկ երեկոյան սակրավորներից մեկը վիրավորում է ստացել։