Հարցին՝ բավարար քայլեր անո՞ւմ են նրանց հետ բերելու համար, նա պատասխանեց. «Իհարկե, ամեն ինչ արվում է, ինչ մեր ձեռքերում է, բայց մենք գործ ունենք թշնամու հետ»:
Ինչ վերաբերում է նրան, արդյոք պետությունը բավարար քայլեր անում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար, Սարսգայնն ասաց. «Ես տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ անում է»:
Նա նաև հերքել է քաղաքական դաշտում տարածված այն լուրերը, որ Արցախի նախագահները հանձնվել են Ադրբեջանին այն բանից հետո, երբ ինքն ու մի խումբ այլ մարդիկ ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից ու պահվել այնքան ժամանակ, քանի դեռ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանն ու մյուսները չեն հանձնվել։