Կայքին հայտնի է դարձել, որ հայտնի երգիչը այս որոշման համար դիմել է ՀՀ վարչական դատարան ու դատարանով փորձում է լուծել իր վարորդական իրավունքի կասեցման հարցը:
Մասնավորապես, հայցը դատարան ներկայացվել է այս տարվա հունվարի 29-ին: Իսկ ահա վարորդական իրավունքից Ներքին գործերի նախարարությունը հայտնի երգչին զրկել է 2024 թվականի հոկտեմբերի 31-ին:
Վարչական դատարանում գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին: