30 Հունվարի, 2025
Երևանում ընդունելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, ՀՀ վարչապետը կրկին հայտարարեց, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ վրացի գործընկերոջը նբերկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից մանրամասներ։

«Երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ քննարկումներին խոսել են նաև ՀՀ-Վրաստանի միջև սահմանազտման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ գործադրելու մասին։

 

 

Լրահոս