Արփինե Սարգսյանի հրամանով Հրանտ Մանուելի Թորոսյանը նշանակվել է Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն պետ։ «Հրապարակ»-ին տեղեկությունը հայտնեցին ՆԳՆ-ից։
Թորոսյանը մինչ այդ ՀՀ ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալն էր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետի տեղակալ
04.02.2020թ․-21.11․2023թ․` ՀՀ ՆԳՆ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության պետի տեղակալ, ինքը և բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ
15.11.2013թ․-04.02.2020թ.` ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետի տեղակալ
25.12.2012թ․- 15.11.2013թ.` ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ
10.05.2012թ․- 25.12.2012թ.` ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի ավագ տեսուչ 05.12.2011թ․- 10.05.2012թ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի ավագ օպերլիազոր
19.11.2010թ․- 05.12.2011թ.` ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի ավագ տեսուչ
20.02.2009թ․- 19.11.2010թ.` ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության իրավական փորձաքննությունների բաժնի տեսուչ
01.06.2007թ․- 20.02.2009թ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ
06․09․2002թ․- 01․06․2007թ․՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի ունկնդիր։