Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին մասնակցում էր նաև Սարիկ Մինասյանը,ով Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։
-Պարոն Մինասյան,խոսվում է այն մասին,որ ժամանակից շուտ,քարոզարշավը չմեկնարկած,փաստացի,Գյումրիում քարոզարշավ եք սկսել։
-Ես մեր տեղական մամուլ,ընդհանարապես, չեմ կարդում,ինձ վաբշե չի հետաքրքրում,թե ինչ են գրում,ինչ ուզում են թող գրեն,ես իմ գործն եմ անում։
-Ի՞նչ կապ ունի, դուք կարդում եք, թե՝ ոչ։Իմ հարցը այլ է,վերաբերում է ձեր գործին։Թեպետ,շատ վատ եք անում,որ չեք հետևում մամուլին։
-Ես,շտապում եմ։
-Կներեք,Ձեր գործ անելը,ամենօր շրջել բակերով,մանկապարտեզներով,սպորտդպրոցներով և այլն։Փաստացի քարոզարշավ եք իրականացնում Գյումրիում։
-Ես,քաղաքի տղա եմ,ինձ բոլորը ճանաչում են,լավ եմ անում շրջում եմ։
-Այդ լավ անելով ե՞ք առաջիկայում հաղթելու Գյումրիում տեղի ունեցող քաղաքապետի ընտրություններում։
-Միանշանակ, ես եմ հաղթելու,խի ուրիշ մարդ ե՞ք տեսնում։
-Ձեզ հույս և ինքնավստահություն ՔՊ խմբակցությույունն է տվե՞լ,վերջերս արդեն ՔՊ անդամ եք դարձել,երևի դրանով է պայմանավորված։Ամենօրյա ռեժիմով տեսնում եմ, գովազդում եք ձեր հանդիպումները բակային,ինքնագովազդով ե՞ք զբաղվում։
-Ես այլ հարցերի չեմ ուզում պատասխանել,հիշեք,որ ես եմ հաղթելու,այլ տարբերակ չկա։Չեմ էլ ուզում այս զրույցը շարունակել,որովհետև գիտեմ, որ գրելու եք,չնայած ինչ ուզում եք արեք(վատ և արհամարհական տոնայնությամբ)։
-Առավոտյան, 9։05 գնում եք սպորտդպրոց և հարցնում, ու՞ր է տնօրենը,ինչի՞ է ուշացել,դրանով ինչ ե՞ք ուզում ապացուցել,նոր շունչ եք բերում Գյումրիում,նոր ռեժիմի տակ եք վերցնում բոլոր կառույցները։Գուցե՞, վախեցնելով ձայներ եք ուզում առաջիկա ընտրություններին հավաքել։Մեթոդն եմ ուզում հասկանալ,բավականին շատ են դժգոհությունները։
-Նորից եմ կրկնում,լավ եմ անում,ում դուր չի գալիս,թող ազատվի։
Օգնության եկավ Շիրակի մարզպետը և փորձեց շտկել իրավիճակը,ասելով,որ Սարիկը քաղաքի հարգված տղա է։
-Աշխատանքի եք տեղավորում ծանոթ֊բարեկամ,լիիրավ Ձեզ քաղաքապետ եք զգում։
-Ու՞մ նկատի ունեք։
-Դե անուններով դուք ավելի լավ կիմանաք։֊
-Էդ էլ եմ լավ անում։Բոլորը Գյումրիում իրար ծանոթ ու բարեկամ են։Չգիտեմ ո՞ւմ նկատի ունեք,որ ընդունել եմ աշխատանքի։
-Այլ հարցերի չեմ պատասխանելու,կասեմ միայն,ոչ թե հաղթելու եմ,այլ արդեն հաշվեք հաղթել եմ,կասկած չունենաք,այլ տարբերակ չի էլ քննարկվում։
Ցտեսություն…
Հ.Գ Պարոն Մինասյան,մի հիշեցում,ՔՊ կուսակցությունը շատ համայնքներում պարտվում է,եթե Ձեր հույսը դրել եք իշխող կուսակցության՝ ՔՊ-ի ռեյտինգի վրա, էսքան ինքնավստահություն Ձեզ որտեղի՞ց,ընդամենը Գյումրիի փիայմըրիզում 200 ձայն եք հավաքել։