«Վայ, վայ, վայ… այդ մարդիկ, ովքեր այդ մտավախություններ ունեն, հորդորում եմ շատ հրատապ կերպով դրանք հայտնել իրավապահ մարմիններին և անձանց չվերագրել մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել»: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ ահազանգեր կան, որ Գյումրիում բուժհաստատությունների ներկայացուցիչներին հրահանգված է գնալ և ընտրել «իրենց Սարիկին»։
Նա նշեց, որ ինքը կիրակի օրը՝ ոչ աշխատանքային օրվա ընթացքում է գնացել Գյումրի ու մասնակցել դրամահավաքին։
«Նախարարը և կառավարությունը քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական։ Բացառվում է որևէ ուղղորդում, հրահանգ, քանի որ դրա կարիքը չկա էլ»,- ասաց Ավանեսյանը։
Նա կարծում է, որ ՔՊ-ն այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պետք է ներկայացնեն քվեարկողներին, պետք է անի աշխատանք, որն անում է, ու, վստահ է, որ ՔՊ-ն իր կատարած գործը ներկայացնելով, նաև ներկայացնելով, թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, որոշիչ ձայնը կտա ՔՊ-ին և Սարիկին։