Թբիլիսիի «Լոկոմոտիվ» մարզադաշտում ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության շրջանակներում կովկասյան դերբի էր,հանդիպում էին Թբիլիսիի «Դինամո»-ն ու Երեւանի «Արարատ»-ը։
Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես էին գալիս հայկական ֆուտբոլի լեգենդները՝ հուսալի ու անփոխարինելի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը,
պաշտպանության «բերդ» Ալեքսանդր Կովալենկոն, կիսապաշտպանությունը ցեմենտող Սերգեյ Բոնդարենկոն,թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը, հայկական թորսիդայի սիրելի Լեւոն Իշտոյանը, հայկական ֆուտբոլի լավագույն ձախ եզրային հարձակվող Նիկոլայ Ղազարյանը, ֆուտբոլային հանճար Արկադի Անդրեասյանն ու հայկական ֆուտբոլի վիրտուոզ, 1966-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Էդուարդ Մարկարովը։
Առաջին խաղակեսն ավարտվում է 1-0 հօգուտ երեւանցիների։
Գոլի հեղինակ էր դարձել 17-րդ րոպեին թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը։
Երկրորդ խաղակեսում լեգենդար Էդուարդ Մարկարովը 78-րդ եւ 85-րդ րոպեներին դուբլի հեղինակ է դառնում՝ հաշիվը դարձնելով 3-0 ։
Մեկ րոպե անց Թբիլիսիի «Լոկոմոտիվ» մարզադաշտը ցնցվում է։
40 մետր հեռավորությունից հուժկու հարվածով գոլի հեղինակ է դառնում Սերգեյ Բոնդարենկոն։
Հարվածն այնքան մեծ հեռավորությունից էր իրացված, որ ֆուտբոլասերները կատակում էին. «Բոնդարենկոն Հավլաբարից գրավեց «Դինամո»-ի դարպասը»։
Հաշիվը դառնում է 4-0:
Էդուարդ Մարկարովը պատմում է, որ Բոնդարենկոյի գոլից հետո իրեն է մոտենում «Դինամո» Թբիլիսիի ավագ Մուրտազ Խուրզիլավան ու ասում .«Эдик, ребятам скажи хватит»։
Մարկարովի խոսքով մերոնք ընդառաջում են լեգենդար վրացի պաշտպանին։
Ասածս ի՞նչ է…
Նիկոլը նույնիսկ Խուրցիլավայի «պրեստիժի» 1 տոկոսը չունեցավ,որ վրացիները 6 գոլ չխփեին մեր հավաքականին իր ներկայությամբ»։