Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մոտ 15 միլիոն ձայն է հավաքել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախնական ընտրություններում, որով նա կհաստատվի որպես թեկնածու հավանական արտահերթ նախագահական ընտրություններում:
Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը։
«Այսօր կայացած նախնական ընտրություններում Իմամօղլուի օգտին քվեարկել է ավելի քան 14 միլիոն 850 հազար մարդ»,- ասել է Օզելը Ստամբուլում բողոքի ցույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, բողոքի ցույցերը շարունակվում են Ստամբուլում և այլ քաղաքներում, ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանությունը ցրել է ցուցարարներին:
Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը Ստամբուլում կայացած հանրահավաքում ասել է, որ կուսակցության համակիրներն ամեն օր հրապարակներում են լինելու: Անկարայի քաղաքապետն իր հերթին կոչ է արել անհապաղ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: