Ոսկու գինն աճում է 3,5%-ով՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով տրոյական ունցիայի դիմաց 3350 դոլարի նշագիծը, վկայում են առևտրի տվյալները։
Մոսկվայի ժամանակով ժամը 21:26-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների արժեքը նախորդ փակման համեմատ աճել է 113,39 դոլարով կամ 3,5 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 3353,79 դոլարի։ Նոր պատմական առավելագույնը եղել է 3354,65 դոլար:
67