Հայաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում կայացավ «Վան»- «Արարատ-Արմենիա» հանդիպումը:
Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ 3:2 հաշվով:
«Արարատ-Արմենիա»-ի կազմում աչքի ընկան Մարիուս Նուբիսը ու Ժիրայր Շաղոյանը (դուբլ): «Վան»-ից գոլերը խփեցին Իզուչուկվու Օկոնկվոն ու Ժուլիեն Բատիոնոն:
Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Նոա»-«Գանձասար» հանդիպումը:
77