21 Ապրիլի, 2025

Ապրիլի լույս 18-ի գիշերը` ժամը 3.30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան ժամանումից անմիջապես հետո բաժին է տարվել Ստեփանավան քաղաքի բնակիչ 61-ամյա մի կին:

2022 թվականի նոյեմբերից նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը․ խափանման միջոցը՝ կալանք:

Լրահոս