21 Ապրիլի, 2025

Գործարար Սամսոն Գրիգորյանը դիմել է ԿԲ նախագահին։ Նա մասնավորապես գրել է․

«Բանկերն ու փոխանակման կետերը համատարած դոլարների վրա կնիք են դնում, հետո բանկերում մի քանի կնիքով դոլարը վերցնելիս տոկոս են պահում։ Շատ արտասահմանյան երկրներում էլ դրանք ռեալիզացնելը դժվարացել է:

Շատ դժվար կլինի՞ մի օրինագիծ բերել, յուրաքանչյուր փողի վրա կնիք դնելու համար պատիժ սահմանել։ Քիչ քիչ անհնար ա դառնում առանց կնիք 100 դոլարանոց ճարել։

Ես այլևս հրաժարվելու եմ նույնիսկ մեկ կնիքով փող վերցնելը, թող իրենց կնքածը պահեն իրենց։ Միգուցե մի օր բոլորս հրաժարվենք ու իրենց այդ ախմախ սովորությունը վերացնեն»։

Լրահոս