21 Ապրիլի, 2025

Կանանց հավաքականի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Թումասյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց` 90 կգ, 95 կգ, 98 կգ: Հրումում Մերին բարձրացրեց 110 կգ ու 116 կգ:

Երկամարտի 214 կգ արդյունքով` Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է: Ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ջուլիետա Ավանեսյանը (անձնական մարզիչ` Դավիթ Մուրադյան),  պոկում վարժությունում բարձրացրեց 80 կգ և 86 կգ:

Հրումում Ջուլիետա Ավանեսյանը հրաժարվեց  հետագա պայքարից` մեջքի վնասվածքի պատճառով:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Լրահոս