21 Ապրիլի, 2025

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ նախագահող «դատավոր» Սարգիս Պետրոսյանը, նեղսրտել էր «Yerevan Today»-ի վերնագրից, որտեղ իրեն հիշատակել էին նրա նախկին ՔՊ-ական լինելը: Այս մասին իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյունքում «դատավորը» այնքան վիրավորվեց, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից։

Ստեղ տրամաբանության սահմաններում երկու տարբերակ կա. կամ նրա համար խիստ վիրավորական է երբևէ ՔՊ-ական լինելը, կամ նա մինչև հիմա ՔՊ-ական է և նեղվել է «նախկին» ձևակերպումից»:

Լրահոս