18 Ապրիլի, 2025

Իրանի եւ ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ Հռոմում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ այս մասին հայտնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։

«Այս շաբաթ օրը Հռոմում տեղի կունենա Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Բանակցությունների նպատակը կլինի հետագա առաջընթացի հասնել արդար, պարտավորեցնող և կայուն համաձայնագրի ուղղությամբ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

 

Լրահոս