Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածն Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ս․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 13-ին` ժամը 20։00-ի սահմաններում, Տիգրան Ս․-ի քույրը` Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Լիլիթ Ս․-ն, Էջմիածին քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում պատահաբար «Տիր» օդաճնշիչ հրացանով կրակելու հետևանքով եղբոր որովայնի շրջանում պատճառել է մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: