18 Ապրիլի, 2025
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով նոր քննություն կիրականացվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, 2024թ․ մայիսի 31-ին էր հրապարակել  Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը։

Ի դեպ, հենց այս արդարացման վճիռը չներվեց դատավորին, վերջինիս լիազորությունները դադարեցվել են։

Լրահոս