18 Ապրիլի, 2025
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Էն այլանդակությունները, հակաարցախյան կեղտոտ քարոզը, տեղեկատվական խայտառակ օպերացիաները, որ ամենօրյա ռեժիմով տարվում է իշխանականների կողմից հովանավորվող կայքերով, սոցէջերով, խոսում է պետության, ժողովրդի նկատմամբ սրանց իրական պատկերացումների մասին: Ազգային ժողովի բարձր ամբիոնից մեծ մեծ խոսելով, ֆանտաստիկ «ռազմավարություններ» ներկայացնելով չի, եթե չես հասկանում, կամ հասկանալով փորձում ես պետության համար առաջնային և կենսական նշանակություն ունեցող ազգամիջյան համերաշխությունը վերածել ազգամիջյան պառակտման, ինչն իր հերթին շղթայական բերելու է պետական ինստիտուտների թուլացման, արտաքին ուժերի միջամտության ռիսկերի և բազմաթիվ այլ սպառնալիքների: Այ էս ձև, իրենց աթոռը պահելու համար, դրել քլունգով քանդում են ամեն բան, ինչը կապված է նորմալ պետություն ունենալու և կառուցելու բանաձևի հետ…

Լրահոս