18 Ապրիլի, 2025

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ստամբուլում ընթանում է Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի առաջին հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի նախագահ Էրդողանը, Պաղեստինի ինքնավարության օրենսդիր մարմնի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Մալազիայի, Ինդոնեզիայի, Սենեգալի, Հորդանանի, Բահրեյնի, Ադրբեջանի, Ալժիրի և Եգիպտոսի օրենսդիր մարմինների խոսնակներն ու փոխխոսնակները։

Հանդիպումից հետո ակնկալվում է, որ կստորագրվի համատեղ հռչակագիր և կսահմանվի «Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի» աշխատանքների ճանապարհային քարտեզը։

Մասնակիցների կազմը մեծ հաշվով տրամաբանական է:

Սակայն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր համարող և նրան Աբրահամյան համաձայնագրի շահառու դարձնել ձգտող Իսրայելի պետությունը զարմացած չէ՞ արդյոք այս ֆորումին Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությամբ»։

Լրահոս