18 Ապրիլի, 2025

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղում անցած գիշեր կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Խնածախի բնակիչներից մեկը մեկը NEWS.am-ին պատմեց, որ վերջին շրջանում կրակոցներն ավելի ինտենսիվ են եւ ավելի հաճախակի։

«Բավականին երկար կրակոցներ են եղել, ավելի ինտենսիվ են կրակել»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի մշակույթի տունը:  Տուժածներ չկան:

ՀՀ ՊՆ–ն Ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Լրահոս