«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախօրեի ելույթը 2 օր է՝ ՔՊ-ում քննարկում- քննադատում են, համարելով ոչ մարդկային, ոչ բարոյական։
Հիշեցնենք․ կառավարության ծրագրի 2024 թ. զեկույցի քննարկման ժամանակ, երբ ԱԺ-ում էր նաեւ Փաշինյանը, Գաբրիելյանը, պատասխանելով ընդդիմության քննադատություններին, ասաց, թե հունվարի 1-ից ԱԺ հանձնաժողովները հրաժարվել են ծառայողական մեքենաներից, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարը ծառայողական մեքենայով է շրջում, եւ առաջարկեց. «Իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ պահին հրաժարվեք էդ պադավատից, ես երաշխավորում եմ՝ տարեկան տրանսպորտի փաթեթ Ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղը։ Մենք այլեւս չունենք, դուք` ունեք։ Կամ՝ ձեր խմբակցության պատգամավորին ասեք, որ պադավատապետությունից խոսում է, թող ձեզ նայի։ Դուք նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության կարգ, մի քիչ էլ զեղչեր կանենք»։ ՔՊ-ում կարծում են, որ հենց նման ցինիկ ելույթներն են խփում իրենց վարկանիշին։
Փոխարենը ՔՊ-ում անչափ գոհ են Արեն Մկրտչյանի պաթետիկ ու կեղծ ելույթից, որով նա ընդդիմության «պորտը» տեղն է դրել: ՔՊ-ում բոլորն անխտիր մոտեցել, շնորհակալություն են հայտնել Մկրտչյանին՝ ելույթի համար»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում