Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․
«Ինչո՞ւ է ձգձգվում Տավուշում սահմանազատման նոր փուլը։
Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր փուլը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանագծին։ Դա Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտում է, որտեղ հատվում են Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանները։
Տավուշի սահմանագոտում ծառայող պայմանագրային զինծառայողները իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ այդ հատվածում սահմանազատումը պետք է սկսվեր ապրիլի 15-ին, եղանակային պայմանները դրա համար բարվոք են։ Ըստ սահմանապահ զինծառայողների՝ սահմանազատումը ձգձգվում է այն պատճառով, որ սահմանազատման հետևանքով Ադրբեջանին տարածքներ են տրվելու, հայկական դիրքերը դեպի թիկունք են տեղափոխվելու,իսկ նոր դիրքերը փորված, կահավորված չեն։