Եմենի Ալ-Հոդեյդա նահանգում գտնվող Բագհելի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 42 մարդ։
Այս մասին հայտնել է «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։
«Բագհելի ցեմենտի գործարանի վրա ամերիկա-իսրայելական ավիահարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվել», — ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ Եմենի «Անսար Ալլահ» շարժման առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ալ-Հոդեյդայում գտնվող Բագհելի ցեմենտի գործարանի վրա հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ։
84