6 Մայիսի, 2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատասխանել են ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի՝ իմպիչմենտի վերաբերյալ նամակին:
Պատասխան նամակի թղթային տարբերակը ուղարկվել է հետադարձ հասցեով:

Պատասխան նամակում ասված է.

«- Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է,

– գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդաեցնելու համար՝ հայտարարում ենք, որայս պահին չունենք վարչապետի թեկնածու,
– մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։

Լրահոս