23 Մայիսի, 2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական ժողով կանի: Սակայն, կուսակցության քաղաքական ժողովի օրը, տեղը, անգամ օրակարգը դեռ որոշված չէ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հստակ որոշված է, որ ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա հուլիս ամսին:

Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, նախարարներ, մարզպետներ, լինում են նաեւ հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը։

Ի դեպ, նշենք, որ սրան զուգահեռ՝ ՔՊ-ն պատրաստվում է կուսակցության վարչության նոր ընտրություններին, որը ՔՊ-ականների համար շատ կարեւոր իրադարձություն է:

Վարչության ներկայացուցիչները մասնակցում են Նիկոլ Փաշինյանի հետ փակ քննարկումների, որտեղ կոնկրետ որոշումներ են կայացվում տարբեր անձանց եւ հարցերի վերաբերյալ: Հուլիս եւ սեպտեմբեր ամիսները ՔՊ-ում թեժ են լինելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս