23 Մայիսի, 2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ․

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը։ Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են։ Մեր երկիրն այսօր, քան երբևէ, ձեր գիտելիքի, նախաձեռնողականության ու ներուժի կարիքն ունի։

Միշտ հիշեք՝ կրթությունն ամենահզոր զենքն է։ Շարունակեք կրթվել, զարգանալ ու օգնել մեզ կառուցելու բոլորիս երազած Հայաստանը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս հիշարժան օրվա առթիվ՝ ցանկանում եմ, որ ձեր ճանապարհը լինի պայծառ ու լուսավոր՝ ուղեկցված մեծ հաջողություններով»։

 

 

Լրահոս