Նա բացատրեց, որ այն երիտասարդները, ովքեր այդ 1 ամսյա ծառայության հնարավորությունը կստանան, գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների․
«Այսօր մեր համերկրացիները մեզնից դժգոհում են, ասում են մեր նախկին գյուղապետի բարեկամները, կամ մեր համայնքի ամենահարուստ մարդու երեխեքը չեն գնում վարժական հավաքների, դուք հատուկ նրանց չեք տանում։ Բայց իրականությունն այն է, որ այդ մարդիկ ուղղակի չեն ծառայել բանակում և հաշվառված չեն պահեստազորում և չեն կարող վարժական հավաքի հրավիրվել։ Այս մեխանիզմը նաև թույլ է տալու, որպեսզի ավելի շատ թվով Հայաստանի քաղաքացիներ տիրապետեն զենքին և նաև ըստ անհրաժեշտության համալրեն պահեստազորը»,-հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարը։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագծին կառավարությունը առաջարկել էր իր դրույքները, ըստ որի առաջարկվում է 24 ամսյա պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն՝ մեկ ամսով զորակոչվել և դրա դիմաց վճարվի 24 մլն դրամ և 4-ամիս ժամկետով՝ 18 մլն դրամի դեիմաց, տվյալ զորակոչի ընթացքում սահմանել դիմումների առավելագույն քանակը, առավելագույն զորակոչային տարիքն էլ սահմանել 32 տարեկանը։
Պապիկյանը նաև բացատրեց, որ 4 ամիսը ուսումնական զորամասի չափաքանակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական պրոցես և ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլ տեղ ծառայություն չեն իրականացնելու։