21 Մայիսի, 2025

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությունում՝ Մարոկկոյի ակումբներից մեկի կազմում։

«Ալ Նասրն» այս մրցաշրջանում մնացել է առանց տիտղոսի և չի կարողացել որակավորվել Ասիայի Չեմպիոնների լիգայի համար։ Այժմ ակումբը քննարկում է, թե արդյոք նոր պայմանագիր կնքի 40-ամյա հարձակվողի հետ, թե՞ դադարեցնի համագործակցությունը։ Առաջին տարբերակը նշանակում է ակումբի կառուցվածքի և կազմի փոփոխություններ՝ համաձայն պորտուգալացու ցանկությունների, իսկ երկրորդը՝ հրաժեշտ տալ Ռոնալդուին, ով մեծ ազդեցություն ուներ և նպաստել էր Սաուդյան Արաբիայի առաջնության նկատմամբ հետաքրքրության աճին։

Այս ֆոնին, Ռոնալդուն հետաքրքրություն է առաջացնում ակումբային Աշխարհի առաջնությանը մասնակցող թիմերի շրջանում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն առաջարկներ ունի Բրազիլիայից։

Այժմ, ըստ Marca-ի, առաջարկ է ստացվել «Վիդադից»։ Մարոկկոյի ակումբը ակւմբային ԱԱ-ում կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Յուվենտուսի» և «Ալ Այնի» հետ։

Armsport

Լրահոս