21 Մայիսի, 2025

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է:

Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել հայտարարությունը: Այն չունի որեւէ ժամկետ: Ժամկետ սահմանված էր դրա միայն մեկ դրույթի՝ 4-րդ կետի առնչությամբ, որը վերաբերում էր խաղաղապահների տեղակայմանը:

Բայց, այդ դրույթն այլեւս փաստացի չեղարկված է, որովհետեւ Ռուսաստանն ու Ադրբեջանը 2024 թվականին Պուտին-Ալիեւ մակարդակով կայացրել են տեղակայումը չեղարկելու մասին որոշում, իսկ հայտարարության երրորդ կողմը՝ Նիկոլ Փաշինյանը, չի ներկայացրել այդ առնչությամբ առարկություն:

Մնացյալ առումով, այդ դրույթից բացի, հայտարարությունը չունի ժամկետայնություն, հետեւաբար ճիշտ չէ ասելը, որ 2025-ին լրանում է նոյեմբերի 9-ի հայտարարության հնգամյա ժամկետը:

Լրահոս