21 Մայիսի, 2025

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն ազատ կարձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։

«Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվեց»,- գրել է Պետրոսյանը։

Կարոյանի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են վարչական հսկողությունը, 500 հազար դրամ գրավը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնավարման կասեցումը։

Պաշտպանը հույս է հայտնել, որ շուտով կդադարեցվի նաև քրեական հետապնդումը։

Լրահոս